Այն ամենն, ինչ պետք է իմանալ վինիրների մասին
Վինիրները տեղադրվում են ատամների արտաքին տեսքը բարելավելու, դրանց ձևը, գույնը և տեղադրությունը շտկելու համար: Սրանք բարակ թիթեղներ են, որոնք ամրացվում են ատամների դիմացի մակերեսին և կարող են թաքցնել տարբեր էսթետիկ թերություններ, ինչպիսիք են. ● Ատամների մգացում կամ գունաթափում, որը հնարավոր չէ շտկել սպիտակեցնելով Իսկ այժմ կներկայացնենք վինիրների ընդհանուր բնութագիրը: Ինչպես արդեն վերևում կարդացիք, վինիրները հատուկ թիթեղներ՝ կիսաշապիկներ են, որոնք ամրացվում են ատամներին։ Նրանց օգնությամբ կարելի է շտկել վերջիններիս ձևն ու անհարթությունները, քողարկել էմալի ճաքերը, սպիտակեցնել ատամները և այլն։ Տեղադրման պրոցեսը լիովին անցավ է և գործնականում չունի հակացուցումներ, ուստի այն նպատակահարմար է գրեթե բոլորի համար: Բայց մինչ վինիրներ տեղադրելը, անհրաժեշտ է ատամնաբուժական համալիր հետազոտություններ անցնել: Կան վինիրների մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեսակով, երկարակեցությամբ և արժեքով: Դրանք են. ● Կերամիկական վինիրներ Առանձին տեսակ են լյումինիրները։ Դրանք ավելի բարակ թիթեղներ են և չեն պահանջում ատամի լրացուցիչ բարակացում: Վինիրների կյանքի տևողությունը կախված է նյութից, խնամքից և մի շարք այլ գործոններից։ Միջին հաշվով վինիրները կարող են ծառայել 10-15 տարի, իսկ երբեմն՝ ավելի երկար: ● Կերամիկական վինիրներ. պատրաստված լինելով կերամիկական կամ ճենապակյա նյութից՝ այս տեսակի վինիրները բարձր դիմացկունությամբ են օժտված և բծակայուն են: Այսպիսի վինիրները սովորաբար պահպանվում են 10-ից 15 տարի՝ չկորցնելով իրենց սկզբնական տեսքը, գույնը և ձևը։ Ատամնաբույժի որակավորումը և տեղադրման տեխնիկան ազդում են վինիրների երկարակեցության վրա։ Ատամների ճիշտ նախապատրաստումը, վինիրների ճշգրիտ տեղադրումն ու ամրացումը զգալիորեն մեծացնում են դրանց ամրությունը։ Հետևաբար, խիստ կարևոր է ընտրել փորձառու ատամնաբույժ: ● Վինիրները պահանջում են այն նույն խնամքը, ինչ բնական ատամները Ատամնաբույժին կանոնավոր այցելելը կօգնի Ձեզ վաղ հայտնաբերել խնդիրները և երկարացնել վինիրների պահպանման ժամկետը։ Պլյուսներ ● Հարմարավետություն - մարդիկ շատ արագ ընտելանում են վինիրներին և դրանք կրելիս անհարմարություն չեն զգում։ Մինուսներ ● Վինիրները հնարավոր չէ հեռացնել: Հեռացվում են միայն լյումինիրները: Չնայած մինուսների առկայությանը, եթե Դուք հետևեք Ձեր բժշկի ցուցումներին և խորհուրդներին, այդ թվում ժամանակին այցելեք ատամնաբուժական կենտրոն, վինիրների տեղադրումը միայն առավելություններ կունենա: Վինիրների արժեքը միջազգային շուկայում կազմում է մոտ 150-500 դոլար 1 ատամի համար, մինչդեռ Հայաստանում վինիրների արժեքը անհամեմատ մատչելի է։ Օրինակ՝ Երևանում կերամիկական վինիրների միջին արժեքը կազմում է 4000 դոլարից մինչև 6000 դոլար 20 ատամների համար։ Ամփոփելով այս ամենը՝ հուսով ենք, որ այս հոդվածը կօգնի Ձեզ ավելի լավ պատկերացնել, թե ինչ են իրենցից ներկայացնում վինիրները: Հարցերի դեպքում կարող եք դիմել MaryClinic՝ առաջատար ատամնաբուժական կենտրոններից մեկը հայաստանյան շուկայում, և մեր պատրաստակամ թիմը մեծ սիրով կտրամադրի այն բոլոր ծառայությունները, որոնք կապահովեն Ձեր ատամների առողջությունն ու գեղեցիկ տեսքը:Ինչի՞ համար են նախատեսված վինիրները
● Ճաքեր և անհարթություններ
● Միջատամնային տարածություններ
● Թեթև ծռվածություններ, որոնք օրթոդոնտիկ բուժում չեն պահանջում
● Կոմպոզիտային վինիրներ
● Ցիրկոնիումային վինիրներՈրքա՞ն երկար են պահպանվում վինիրները
1. Նյութի տեսակը
● Կոմպոզիտային վինիրներ. կոմպոզիտային վինիրներն ավելի մատչելի են և արագ են պատրաստվում, բայց սովորաբար պահպանվում են 5-7 տարի, քանի որ դրանք ավելի հաճախ են մաշվում և վնասվում՝ կորցնելով իրենց նախնական տեսքը: Ի տարբերություն կերամիկական վինիրների՝ կոմպոզիտային վինիրները երբեմն կարող են վերանորոգվել փոքր վնասների դեպքում:
● Ցիրկոնիումային վինիրներ. սրանք կարող են ծառայել 15-ից 20 տարի, ինչը ավելի երկար է, քան կոմպոզիտային և կերամիկական վինիրների պահպանման տևողությունը:2. Տեղադրման տեխնիկան
3. Խնամք և ապրելակերպ
● Վնասակար սովորություններից հրաժարվելը, ինչպիսիք են՝ ծխելը և գունավոր ըմպելիքների հաճախակի օգտագործումը (սուրճ, թեյ, գինի), նույնպես օգնում է պահպանել վինիրների սկզբնական տեսքը։
● Ատամների վրա ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելը 4. Կանոնավոր այցեր ատամնաբույժի մոտ
Վինիրներ տեղադրելու պլյուսներն ու մինուսները
● Էսթետիկա - վինիրները ապահովում են բնական ատամների տեսք:
● Գունակայունություն - նյութն իր գույնը չի փոխում:
● Անվտանգություն - կիսաշապիկները պատրաստված են հիպոալերգեն նյութերից:
● Երկարակեցություն – պատշաճ հիգիենայի դեպքում վինիրները կարող են ծառայել ընդհուպ մինչև 20 տարի:
● Սննդակարգի շտկում: Անհրաժեշտ է խուսափել պիգմենտավորող մթերքներից
● Կա քիչ հավանականություն ատամների գերզգայունության առաջացման։Որքա՞ն է 1 վինիրի արժեքը Երևանում