Ով ենք մենք

MaryClinic-ի ու մարիկլինիկցիների համար ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ է։

Մեզ համախմբում է մարդկանց օգնելու և նրանց  կյանքի որակը բարձրացնելու մեծ ցանկությունը։ Մեր բժիշկներն  իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են՝ թերապևտներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, իմպլանտոլոգներ, մանկական ստոմատոլոգներ և բժիշկ-կոսմետոլոգներ, ովքեր պատրաստակամ կօգնեն ձեզ ցանկացած իրավիճակում։

Մենք միշտ հավատարիմ ենք մեր բոլոր սկզբունքներին.  երբեք չենք վաճառել պլոմբ կամ իմպլանտ, մենք մարդկանց նվիրել ու նվիրում ենք երջանկություն, ինքնավստահություն, անհոգ ժպիտ ու լիաթոք ծիծաղ։ Սա եղել և մնում է մեր թիմի և ընկերության հիմնական գաղափարախոսությունն արդեն 18 տարի։ MaryClinic-ում առաջնային է համարվում նաև թիմային աշխատանքը ։
Մեզ մոտ ամեն  նախագծի հիմքում թիմային համագործակցությունն է , ինչի շնորհիվ կրկնակի բարձրանում է այցելուին տրամադրվող աշխատանքի ու սպասարկման  որակը։ 
Կարդալ ավելին Փակել

Հիմնադրում

MaryClinic ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2004թ և կոչվել «Մանուկյան»։ Այսօր կենտրոնն ունի 2 մասնաճյուղ՝ Երևանում և Մարտունիում։
Հիմնադրման առաջին  իսկ օրվանից կլինիկայում  ամենակարևորն ու առաջնայինն են եղել որակը, բարձրակարգ սպասարկումը, ստերիլությունը, նորարարություններին հետևելն ու դրանք  ներդրելը։ 
Բայց ամենից առաջ մեզ մոտ կարևորվում էր անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուին և նրա խնդրին, ինչի շնորհիվ շատ արագ ձեռք բերեցինք հավատարիմ հաճախորդների, ովքեր մեզ հետ են այս 18տ ընթացքում։
2009թ կլինիկայում հաջողությամբ իրականացվեց ատամնային իմպլանտացիա.այսօր արդեն կլինիկան մասնագիտացած է հատկապես իմպլանտոլոգիայի և ոսկրային ու լնդային  պլաստիկաների ուղղությամբ։

Այս ընթացքում մենք արդեն հասկացել էինք մի շատ կարևոր բան.  հաճախորդի  համար կարևորը ոչ միայն իր խնդիրը լուծելն է, այլև  էսթետիկ արդյունքի ստացումը։ Ուստի երբ բացվեց  2֊րդ մասնաճյուղը, կլինիկան վերապրոֆիլավորվեց որպես  ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության  կենտրոն։ 
Վերապրոֆիլավորման հետ  փոխվեց նաև կենտրոնի անունը. էսթետիկ ուղղվածության ակտիվ զարգացումը բրենդին հաղորդել էր «կանացիություն», և ինչպես ժամանակին բիզնեսմեն Էմիլ Ելլինեկը նոր արտադրվող մեքենաներն էր  անվանել իր 11֊ամյա դստեր՝ Մերսեդեսի անունով, այնպես էլ   կլինիկան անվանվեց հիմնադրի՝ բժիշկ֊իմպլանտոլոգ Հայկ Մանուկյանի փոքրիկ դստեր՝ Մարիի անունով։
Անվան փոփոխման հետ փոխվեց նաև   մեր լոգոն, մեր բրենդի  գույները, ավելացան մեր ծառայությունները, բայց անփոփոխ մնաց մեր առաքելությունը. արդարացնել ու գերարդարացնել հաճախորդի սպասելիքները։

Այսօր MaryClinic-ը դինամիկ և արագ զարգացող   բժշկական կենտրոն  է, ինչի շնորհիվ անընդհատ ընդլայնվում են մեր մատուցած ծառայությունների ցանկը՝ մանկական ստոմատոլոգիայից  մինչև ատամնային իմպլանտացիա և ոսկրային պլաստիկա, դիոդային մազահեռացումից մինչև ներարկումային պլաստիկա։
Կարդալ ավելին Փակել

Մեր առավելությունները

Կենտրոնում մատուցում են որակյալ և բարձրակարգ ծառայություններ ընտանիքի բոլոր անդամներին՝ ինչպես մեծերին, այնպես էլ փոքրիկներին։

Կենտրոնում ակտիվորեն զարգանում են  նաև օրթոդոնտիկ և մանկական ստոմատոլոգիական ուղղությունները.կատարվում են ամենատարբեր բարդությունների ատամնաշարային և կծվածքային խնդիրների ուղղում բրեկետների և օրթոդոնտիկ ապարատների օգնությամբ, մկանահոդային դիսֆունկցիայի   բուժում սպլինտ թերապիայի օգնությամբ։
Երեխաները մեր ամենասիրելի հյուրերն են. ամեն ինչ արվում է, որպեսզի մեր փոքրիկներն ունենան առողջ և երջանիկ մանկություն՝ սկսած կարիեսի կանխարգելումից մինչև ատամների տրավմաների վերականգնում։ 
Կարդալ ավելին Փակել

Ամեն  օր MaryClinic-ում ավելի քան 20 մարդ աշխատում է, որպեսզի մեր Հաճախորդները ստանան որակյալ ու անվտանգ բուժօգնություն գեղեցիկ միջավայրում և հարմարավետ պայմաններում։
Կլինիկայում  մեր աշխատանքի ամենակարևոր մասն է կազմում   ստերիլիզացիան. ամեն այցելուից առաժ և հետո մանրակրկիտ ախտահանվում են բոլոր սարքավորումները, ստերիլիզացվում են բոլոր գործիքները, մնացած դեպքերում օգտագործվում են մեկանգամյա օգտագործման գործիքներ։

Կլինիկան հագեցած է ժամանակակից լավագույն սարքավորումներով.նորագույն  թվային ռենտգեններ(RVG), ֆիզիոդիսպենսորներ, ավտոկլավներ,  ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցման Zoom4 , EosIceMax դիոդային լազերներ, 3D տոմորգրաֆ։ Ոլորտի ամեն նորություն հնարավորինս արագ ներդրվում է նաև MaryClinic-ում։
2021թ. մենք հիմնեցինք սոցիակալան նախագիծ. կենտրոնի մասնագետներն անվճար  այցելում են Հայաստանի տարբեր դպրոցներ, սովորեցնում են երեխաներին՝ինչպես ճիշտ սնվել, խնամել իրենց ատամները, ինչ  անել առողջ ժպիտ ունենալու համար։ Մեր բժիշկները զննում են մասնակից բոլոր երեխաների բերանի խոռոչները, անհրաժեշտ խորհուրդներ ու  նվերներ են տալիս երեխաներին։
 
Քանի որ այսօր մարդիկ գերզբաղված են աշխատանքային առօրյայով  և երբեմն շատ դժվար է լինում բժշկի  գնալ, մենք հոգ ենք տարել նաև այդ մասին.   յուրաքանչյուր մարդ իրեն հարմար վայրից կարող է տեսազանգով կապ հաստատել մեզ հետ և անվճար օնլայն խորհրդատվություն անցնել իր նախընտրած մասնագետի մոտ։ը։ 
Կարդալ ավելին Փակել

Մեր աշխատանքային մոտեցումը

Կենտրոնում յուրաքանչյուր այցելու ստանում է անհատական մոտեցում
Բուժման պլանավորումն իրականացվում  է մանրամասն պլանավորմամբ, պարտադիր ուղեկցվում է ռենտգեն հետազոտությամբ և պրոֆեսիոնալ ֆոտոպրոտոկոլով , ինչը հնարավորություն է տալիս անգամ ամենաաննշան մանրուքներին ևս մեծ ուշադրություն դարձնել։ Բուժման սկզբում Հաճախորդին ներկայացվում է բուժման պլանը՝ հստակ նշված ժամկետներով և բուժման արժեքով։
Այս փուլում նա  արդեն կարող է նաև տեսնել  իր  ապագա ժպիտը՝ մինչ մշտական էսթետիկ շապիկների տեղադրումը ժամանակավոր շապիկներ կրելով։ Mock  up  տեխնիկան հնարավորություն է տալիս ժամանակավոր վերականգնել ատամնաշարը և անհրաժեշտ բոլոր շտկումներն անել նախնական փուլում, որպեսզի վերջնարդյունքում Հաճախորդը հայելուն նայի ու հիանա իր անթերի ժպիտով։

2-րդ՝ հիմնական  փուլում իրականացվում են անհրաժեշտ բոլոր բուժումները, ատամների չափսերի ստացումը, գույնի որոշումը։

3-րդ՝վերջնական   փուլում  Հաճախորդն արդեն կարող է հիանալ իր առողջ ու գեղեցիկ ժպիտով։  

Մեր աշխատանքները և գները

Մինչ կլինիկա այցելելը ծանոթացե’ք մեր աշխատանքների հետ